Հնդկաստանում ապօրինի ապաստարանից 24 աղջկա են ազատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ոստիկանությունը 24 աղջկա է ազատել կանանց ապօրինի ապաստարանից: Այս մասին հայտնում է Times of India թերթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկներից մեկին հաջողվել է փախչել ապաստարանից ու ոստիկանություն հասնել: Նա պատմել է, որ գիշերն աղջիկներին տանում էին «սպիտակ, սև ու կարմիր» ավտոմեքենաներով ու վերադարձնում էին վաղ առավոտյան:
Նշվում է, որ ոստիկանությունն ազատել է աղջիկներին ու փակել ապաստարանը: Հաստատության ղեկավարն ու նրա ամուսինը ձերբակալվել են:
Թերթի տվյալների համաձայն՝ ապաստարանի արտոնագրի վավերականության ժամկետը լրացել է 2017 թվականի հուլիսին, սակայն այն շարունակել է աշխատել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



