Ինտերի 3 ֆուտբոլիստ տեղափոխվել է Պարմա
ՍՊՈՐՏ«Պարման» պաշտոնապես հայտարարել է «Ինտերի» միանգամից երեք ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:
Երեք տարվա դադարից հետո Ա Սերիա վերադարձած ակումբ են տեղափոխվել կիսապաշտպան Ժոնատան Բիաբիանին, պաշտպաններ Ալեսանդրո Բաստոնին և Ֆեդերիկո Դիմարկոն: Բաստոնին և Դիմարկոն տեղափոխվել են մեկ տարվա վարձակալությամբ, իսկ Բիաբիանիի տրանսֆերը վաճառվել է:
Վերջինս 2011-2015 թվականների ընթացքում արդեն հանդես է եկել «Պարմայում»:
Հավելենք, որ Դիմարկոյի պայմանագրում կա կետ, որի համաձայն, վարձակալության ավարտից հետո «Պարման» ունենալու է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



