Ավտովթար Արարատի մարզում. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Մանուկ Օհանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 18 SL 041 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ 29-ամյա Արմեն Բաբաջանյանի վարած ՎԱԶ 21134 մակնիշի 35 NZ 799 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ՎԱԶ 21134-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ թարի հետևանքով վարորդներից Ա․ Բաբաջանյանն ու նրա ուղևորուհի 18-ամյա Ալետա Հարությունյանը բժշկական օգնություն ստանակու նպատակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Ականատեսների խոսքով՝ Ա․ Բաբաջանյանն ու Ա․ Հարությունյանը նորապսկաներ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



