Իրանի մեկուսացումը կարող է խթան հանդիսանալ ծայրահեղական ուժերի համար․ Գերմանիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Passauer Neue Presse պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հանդեպ Միացյալ նահագների սահմանած պատժամիջոցները կարող են սադրել որոշ ծայրահեղական ուժերի ակտիվացումն ու քաոսային իրավիճակ ստեղծել Իրանում։
«Իրանի մեկուսացումը կարող է խթան հանդիսանալ ծայրահեղական ուժերի համար։ Այն քաոսը, որը մենք վերապրեցինք Լիբիայում և Իրաքում, կարող է է՛լ ավելի անկայունացնել առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանը», - ասել է Մաասը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոք, ով հույս ունի, որ Իրանում «կփոխվի ռեժիմը», պետք է չմոռանա, որ այդ ամենից հետո կարող են սկսել է՛լ ավելի մեծ խնդիրներ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



