Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ՊՆ մայոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը օգոստոսի 7-ին ժամը 07:45 սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլորվելով՝ հայտնվել հարակից դաշտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Լրատվամիջոցներում հայտնված որոշ տեղեկությունների համաձայն` զոհվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի՝ կոչումով մայոր զինծառայող:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ տեղեկությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



