Ստամբուլի միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում անզգուշության պատճառով բախվել են թուրքական Turkish Airlines և մարոկկոյական Royal Air Moroc ավիաընկերություններին պատկանող օդանավեր, այս մասին տեղեկացնում է «Հյուրրիյեթ» պարբերականը։
Հայտնի է, որ Ստամբուլ-Կասաբլանկա ավիաթռիչքն իրականացնող Royal Air Moroc-ի ինքնաթիռի օդաչուն թռիչքի պատրաստվելիս անզգուշորեն դիպչել է դեպի Աթենք ուղևորությանը պատրաստվող թուրքական Boeing-777-ի պոչին։
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, երկու ինքնաթիռներն էլ թեթևակիորեն վնասվել են։ Նշվում է, որ Turkish Airlines-ի՝ Ստամբուլ-Աթենք չվերթի ուղևորները թռիչքը ստիպված են եղել կատարել մեկ այլ օդանավով։ Դեպքի առնչությամբ սկսված է հետաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



