Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեբանական հորոսկոպ

ԼԱՅՖ

Այս հորոսկոպը ներկայացնում է համաստեղության բոլոր նշանների հոգեբնութագիրը, նրանց բնավորության դրական և բացասական կողմերը:

Խոյ

Դրական. հիանալի նշան է, որը կարողանում է հոգալ, կարեկցել: Նրանք չեն մոռանում հարազատների և ընկերների ծննդյան տոները: Դժվարին պահերին միշտ ներկա են, որոնց ուսին հնարավոր է հենվել: Ամուսնության մեջ Խոյը միշտ աշխույժ է:

Բացասական. Խոյերը պետք է լավ կշռադատեն, մինչ որևէ որոշում կայացնելը: Խոյ, խուսափի´ր հիմնական մեղքից` եսակենտրոնությունից ու եսասիրությունից: Սովորի´ր բռնած գործը ավարտին հասցնել:

Ցուլ

Դրական. խաղաղ անձնավորություն է: Ուժն ու հնարավորությունները հստակ որևէ բանի վրա կենտրոնացնելու ունակության շնորհիվ հեշտությամբ է հաջողության հասնում: Ժամանակին հասցնում է ավարտել համառություն ու ժամանակ պահանջող գործերը: Ամուսնանալիս նրանք հազվադեպ են բաժանվում, հավատարիմ են, եթե ոչ սեռական հարցերում, ապա գոնե` հոգևոր:

Բացասական. Համառություն, անտարբերություն, եսասիրություն. Ահա որոնք են Ցուլի հիմնական թերությունները: Հաջորդ թերությունը գերզգուշավորությունն է: Եթե նրան ինչ-որ բան չի հաջողվում, ապա միայն անվստահության և հնարավորությունից չկարողանալու պատճառով:

Երկվորյակ

Դրական. արագ մտածելու շնորհիվ ունակ են տեսնելու առարկաների երկու կողմն էլ: Նրանք հրաշալի հիշողություն ունեն. հիանալի գրող, խմբագիր, հրապարակախոս ու վաճառական են: Մերկուրին հովանավորում է նաև ուսուցիչ, հաշվապահ և թարգմանիչ Երկվորյակներին: Կանայք լավ տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ` լավ դիվանագետներ, փաստաբաններ և հռետորներ:

Բացասական. նրանց պետք է վերագրել անկազմակերպ լինելը, ուշադրությունը կենտրոնացնել չկարողանալը, էներգիան անիմաստ վատնելը: Նրանք հակված են մտավոր հյուծվածության, այդ իսկ պատճառով պետք է զգուշանան անկանոն կյանք վարելուց:

Խեցգետին

Դրական. չնայած Խեցգետինը նյարդային է, սակայն նրանց մեծ մասը հայրական և մայրական հոգատարություն է ցուցաբերում շրջապատի հանդեպ. ռիսկային գործերում առաջնորդ են ու համառ: Նրանք մի մեծ արժանիք ունեն` համբերություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են շատ խոչընդոտներ հաղթահարել: Խեցգետինը կարող է չափազանց խնայող, ողջամիտ ու աշխատասեր լինել:

Բացասական. նրանք անհանգստության և վախի զոհերն են: Պետք է հաղթահարեն այն սահմանափակումները, որոնք հենց իրենք են ստեղծում: Խեցգետինը պետք է խուսափի շատակերությունից և ալկոհոլի չարաշահումից: Հարկավոր է սովորել լսել քննադատությունը:

Առյուծ

Դրական. տիպիկ Առյուծը իշխող է և ազնվազարմ, տիրապետում է կատարողական հմտությունների: Նա ծնվել է ղեկավարելու կամ էլ հետևելու, որ ամեն ինչ կարգին լինի: Բավական գրավիչ է և երբ հարկավոր է նպատակին հասնել, նրա հմայքին հնարավոր չէ դիմանալ: Նպատակին հասնելու համար Առյուծին պետք էլ չէ շատ ջանք գործադրել, քանի որ մարդիկ պաշտում ու ամեն ինչում օգնում են նրան:

Բացասական. քանի որ երկնային կառավարիչներն այսքան դրական հատկանիշներով են օժտել Առյուծին, նա պետք է զգուշանա և ինքնավստահ չդառնա: Նա այնքան է սիրում, երբ մարդիկ միանում են իր ծրագրերին, որ երբեմն չի գիտակցում, որ նրանցից քչերը հանուն դրա կհրաժարվեն իրենց «ես»-ից:

Կույս

Դրական. տրամաբանող են ու համակարգված, բայց ավելի շատ ինտելեկտուալ են, քան հուզական, առավել պրակտիկ, քան զգացմունքային: Նրանք կարող են իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցնել: Ընկերների հետ հարաբերություններում այնքան էլ շռայլ չեն գովաբանություններ անելիս, սրտացավ ու կարեկից չեն, սակայն համառ են և անկեղծ խորհուրդներ են տալիս:

Բացասական. տիրապետելով մարդկանց լավ ճանաչելու կարողությանը` չպետք է վերածվեն ինտելեկտուալ սնոբների: Օժտված են վերլուծական մտքով, բայց չպետք է չափազանց քննադատաբար վերաբերվեն մարդկանց:

Կշեռք

Դրական. անկեղծ, ազնիվ ու ուշադիր նշան է: Նրանք գեղագիտական արժեքների կրողներ են, վարքի մեջ կշռադատող և հավատարիմ` ընկերության մեջ: Այս նշանի կանայք ընտելանում են ամուսինների պահանջներին. այս ունակությունն էլ նպաստում է նրանց նկատմամբ հաճելի և սրտառուչ ազդեցություն ունենալ:

Բացասական. Կշեռքը ձգտում է պիտանի լինել ուրիշներին, համաձայնության և ներդաշնակության մթնոլորտ ստեղծել և այնքան է դրանով տարվում, որ կորցնում է անհատականությունը: Կշեռքները պետք է ձգտեն ոչ միայն երազել, այլև լինել առավել պրակտիկ և իրականություն դարձնել ստեղծագործ գաղափարները:

Կարիճ

Դրական. այս նշանի մարդիկ միշտ հոգեպես հավատարիմ են, եթե նույնիսկ արտամուսնական կապի մեջ են: Իրենց տանը Կարիճները «պաշտպանված մթնոլորտ» են ստեղծում` կարծես հսկելով իրենց ամրոցը: Ընտանիքում նրանք հրաշալի տնտեսողներ են, գործերում` խելացի: Կին-Կարիճները հաճախ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում. Հիանալի ծնողներ են, թեև փոքր ինչ խիստ են ու պահանջկոտ:

Բացասական. սեփական հաջողութան մրցավազքում ջանհք չեն խնայում, ինչն էլ նրանց «քաղաքում» է բարոյապես և ֆիզիկապես: Այդ ժամանակ բարկությունը ամուսնու վրա են «թափում»: Թեև որոշ խելացի Կարիճներ այնպիսի ամուսին են ընտրում, ով կօգնի խուսափել այդ ծայրահեղություններից:

Աղեղնավոր

Դրական. այս նշանի մարդիկ իսկական ընկերներ են` հավատարիմ ու նվիրված: Նրանց հետ իրոք կարող են խոսել ոչ միայն կենցաղային, այլև փիլիսոփայական, կրոնական, գիտական, քաղաքական հարցերի մասին: Աղեղնավորը բավականին բարյացակամ է, ազնվազարմ ու ռոմանտիկ: Լավ ծնողներ են ու շատ լավ են հոգում ընտանիքի կարիքները:

Բացասական. սովոր են ճախրել երկնքում: Հարկ է, որ սովորեն առավել պրակտիկ լինել ու Երկիր իջնել: Նրանք պետք է տարբերեն կոպտությունը անկեղծությունից: Չափազանց լավատես են, ամեն ինչ թողնում են ինքահոսի:

Այծեղջյուր

Դրական. կազմակերպված են, հավատարիմ ու վստահելի ընկեր են: Հոռետես են և իրենց ճակատագրի տերն են: Հորոսկոպի նշաններից Այծեղջյուրն ամենահամբերատարն է: Կարիերա բառը այս նշանի հոմանիշն է: Տղամարդ-Այծեղջյուրներն ամենալավն են հոգ տանում ընտանիքի մասին, իսկ կանայք շատ լավ մայրեր ու տնային տնտեսուհիներ են, թեև նույնիսկ մի քիչ խիստ են երեխաների հանդեպ:

Բացասական. ամենալուրջ թերությունը մելամաղձոտությունն է: Նրանք սարսափով են նայում ապագային: Հնարավոր չէ մոռանալ Այծեջյուրի եսասիրության մասին, որ կարող է ավելորդ տանջանք պատճառել դիմացինին:

Ջրհոս

Դրական. Ջրհոսը բարի, օգնության հասնելու պատրաստ, նուրբ նշան է: Այս նշանի տակ ծնվածները հատկապես գոհ են այն ժամանակ, երբ խորհրդի համար դիմում են իրենց: Համեստ են և հազվադեպ են ձգտում առավելության հասնել ընկերների նկատմամբ: Սիրո մեջ շատ հավատարիմ են և նվիրված են հոգեպես, բայց երբեմն զուսպ են և չեն սիրում արտահայտել զգացմունքները:

Բացասական. Ջրհոսի հաջողությանը վտանգ է սպառնում հատկապես այն հանգամանքը, որ վատնում են իրենց ունակությունները` ձգտելով հասարակության մեջ առավել ծանրակշիռ դիրք գրավել. նրանք շատ են խոսում ապագայի մասին, բայց ոչ միշտ են նրանց գաղափարներն իրականություն դառնում:

Ձուկ

Դրական. դրական շատ հատկանիշներ ունեն, բայց ավելի շատ են պայքարում դրանք դրսևորելու համար, քան մյուսները: Նրանց մտադրությունները սովորաբար ազնիվ են: Սիրում են բնության գեղեցկությունը: Նրանց մեջ լավ զարգացած է հումորի զգացումը, հաճախ աշխատանքում չափից դուրս բարեխիղճ են, բայց պետք է սովորեն առավել մեթոդիկ ու կազմակերպված լինել: Պետք է նաև հավատան իրենց և իրենց հնարավորություններին, վստահեն ինտուիցիային:

Բացասական. հավանաբար նրանց ամենամեծ թերությունը մյուսների համար թերություն չհամարվի, բայց դա Ձկների համար բացասական գիծ է. նրանք ավելի շուտ կփակվեն իրենց հորինած աշխարհում, քան դեմ առ դեմ կհանդիպեն իրականությանը: Առավել հանգիստ կլինեն, եթե սովորեն ապրել առօրյա կյանքով:

Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»