Հայաստանում ռուսական ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները իրականացնում են կրակային վարժանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների տակտիկա-կրակային վարժանքները: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, վարժանքներն իրականացվում են T-72Б տանկերով: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:
Տանկիստները փուլային եղանակով իրականացնում են հարվածները հետ մղելու և պայմանական հակառակորդի ուղղությամբ գրոհների, լեռնային տեղանքի տարբեր խոչընդոտներ հաղթահարելու տակտիկական առաջադրանքներ, ինչպես նաև զուգահեռաբար ոչնչացնում են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան՝օգտագործելով տանկի զինանոցի բոլոր տեսակները:
Վարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



