Արարատի մարզում մեքենան ընկել է ձորը. կան վիրավորներ. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 07:20-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 27-ամյա Վալերիկ Հովսեփյանը իր վարած УАЗ մակնիշի 26 ՏՍ 550 համարանիշի ավտոմեքենայով Ուրցաձորի վարչական տարածքում՝ Քոլանլու կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 63-ամյա Բորիս Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



