Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է երկրի՝ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով ճգնաժամում լինելը, գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը:
Դրանից հետո թուրքական լիրան 18%-ով անկում է արձանագրել, ինչը Էրդողանի բնորոշմամբ՝ «Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմի առաջին հրթիռն է»:
«Թուրքիան հայտնվել է տնտեսական պատերազմի թիրախում»,-հայտարարել է Էրդողանը՝ կոնկրետ որևէ երկրի անուն չտալով:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «երկիրը ծանր դրության մեջ չէ, այն չի փլուզվում, չի սնանկանում և ոչ էլ ճգնաժամի մեջ է»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



