Ինդոնեզիայում օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. 12-ամյա երեխան ողջ է մնացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Պապուա նահանգում ոչ մեծ օդանավի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել, մեկ երեխա ողջ է մնացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Assoсiated Press գործակալությունը:
Նշվում է, որ 12-ամյա երեխային հոսպիտալացրել են: Մնացած 6 ուղևորներին և անձնակազմի 2 անդամին մահացած են գտել:
Dimonin Air մասնավոր ընկերությանը պատկանող 1-շարժիչանի Pilatus PC-6 օդանավը ռադարներից կորել էր օգոստոսի 11-ին: Այն թռիչք էր իրականացնում Պապուայի երկու շրջանների միջև: Օդանավը կործանվել է Օքսիբիլ օդանավակայանի մոտ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



