Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ: Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է, հայտնում է The Guardian-ը:
«Իր զբոսաշրջային հանգստյան քաղաքներով հայտնի Կերալա նահանգում ամեն տարի մուսսոններ են գրանցվում, սակայն այս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել: Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն զոհվել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է 350 ժամանակավոր ճամբար»,- ասված է հաղորդագրությունում:
Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը:
Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



