Ամստերդամում անհայտ անձը հարձակվել է Թուրքիայի հյուպատոսության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում անհայտ անձը հարձակում է իրականացրել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա, փոխանցում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Հայտնի է, որ գիշերվա ժամերին տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել շենքի ուղղությամբ, ինչի արդյունքում տարածքում ոչ շատ մեծ հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է արագ մարել։
Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իրավապահները արդեն ձերբակալել են մեկ կասկածյալի, ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը վնասազերծված է։
Նրա ինքնությունն ու կատարած քայլի դրդապատճառները դեռևս չեն բացահայտվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



