Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենային. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նորավանքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Գ.) բախվել է կայանած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ն. Բ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մոտոցիկլետի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են մոտոցիկլետը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



