Հրդեհ երևանյան բնակարանում. բնակիչը այրվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:
Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



