Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հասկացանք՝ հայտնի երգչուհի է, թող դատի տա, ես մեղավոր չեմ. բժիշկը՝ Աիդա Սարգսյանի մոր մահվան մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի անեսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը, որին երգչուհի Աիդա Սարգսյանը մեղադրում է իր մոր մահվան մեջ, իրեն մեղավոր չի համարում:

«Եթե մեղադրում է, թող դատի տա, ես մեղավոր չեմ: Մեր ժողովուրդը ընդհանրապես իր չարածի համար սովոր է մենակ բժիշկներին պախարակել: Մենք ինչ որ մեր գործառույթներն է եղել, 100% -ով ենք կատարել, եթե ոչ ավելին: Պարզապես պետք է ստամոքսի քաղցկեղը ժամանակին բուժեին, ոչ թե բերեին մահամերձ վիճակում, ուռուցքը քայքայվեր, անոթն էլ տար հետը քայքայվեր, արյունահոսություն սկսվեր, նոր դիմեին բժիշկներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց անեսթեզիոլոգը:

Հրանտ Կարապետյանը, որը նաեւ «Հոսպիս» ծերերի խնամքի կենտրոնում խորհրդատու է եղել նախկինում, պատմեց, որ Աիդա Սարգսյանի մորը բերել են կենտրոն, որտեղ ինքը ձեռքով շոշափելով ասել է, որ կնոջ լյարդը մեծացած է, նաեւ արնահոսություն է նկատել, սակայն կենտրոնի պայմաններում անհնար է եղել բուժօգնություն ցուցաբերել, խորհուրդ է տվել տեղափոխել Միքայելյան հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք:  

«Ես ախտորոշել եմ, որ լյարդը չափերով մեծացած էր, որից հետո անհանգստացել ենք, տոմոգրաֆիա ենք արել, տոմոգրաֆիան ժխտել է մետաստազները: Իրենց հետ խոսել եմ, ասել՝ եթե հանկարծ նորից արնահոսություն լինի, մենք չենք կարողանալու փրկել: Դրա համար առաջարկել եմ, որ ռեանիմացիոն բաժին տեղափոխվի, իրանք համաձայնությունը տվել են: Եթե արնահոսությունն էլ կանգնեցնեին, այդ հիվանդին փրկել հնարավոր չէր, որովհետև ուռուցքը ստամոքսում արդեն այն ստադիայում էր, որ վիրահատության ենթակա չէր»,-ասաց բժիշկը:

Հրանտ Կարապետյանը վստահ է իր անմեղության մեջ, նրա խոսքով, նույնիսկ պատրաստ է դատարանում դա ապացուցել:

«Եթե կասկածներ ունի, թող դիմի դատարան: Հասկացանք՝ հայտնի երգչուհի է, մարդկային գործոնն էլ ենք հասկանում, բայց չի կարելի  ամեն դեպքի համար մեղքը բժիշկների վրա գցել: Կնոջ մոտ վերջին փուլում գտնվող ստամոքսի քաղցկեղ էր, բժիշկներն անզոր էին փրկել նրա կյանքը: Հերձում կա, բան կա, ամեն ինչ կպարզվի»,-ասաց անեսթեզիոլոգը:

Շարունակությունն՝ այստեղ։

Նոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան