ՃՈ-ն ուժեղացված ծառայության ընթացքում արձանգրել է 628 խախտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության հատուկ վաշտը և հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակը օգոստոսի 6-ից ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացրել մի քանի քաղաքներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արտաշատ, Մասիս, Էջմիածին, Արմավիր, Աշտարակ, Գյումրի , Իջևան, Սևան, Աբովյան և Երևան քաղաքներում:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 628 արձանագրություն: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 մեքենա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



