Տաջիկստանում ուղղաթիռի վթարից 5 մարդ զոհվել է, 6-ը՝ ծանր վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎեց ռուսաստանցի ստացել են ծանր վնասվածքներ Տաջիկստանի լեռներում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրատվամիջոցին հայտնել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը: Ծանր վնասվածքներ ստացած ալպինիստները տեղափոխել են Դուշանբե ու հոսպիտալացվել:
Մի-8 ուղղաթիռը, որի խցիկում եղել են ալպինիստներ և անձնակազմի երեք անդամներ, կիրակի օրը կոշտ վայրէջք է կատարել լեռներում: Ալպինիստները վերադառնում էին ԽՍՀՄ տարածքի ամենաբարձր լեռնագագաթի՝ Իսմոիլ Սոմոնի վերելքից: Ինքնաթիռում էր գտնվում 13 ռուսաստանցի, բելառուս և իսպանացի, անձնակազմը Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Մահացել է երեք ռուս ալպինիստ և երկու օդաչու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



