Ռոնալդոն դուրս է գրվել հիվանդանոցից
ՍՊՈՐՏԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն շնորհակալություն է հայտնել վերջին օրերին ստացած աջակցության համար: Նախորդ շաբաթ Ռոնալդոն Իբիցայում հոսպիտալացվել էր թոքաբորբի կասկածով, իսկ այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից.
«Ողջույն: Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո արդեն տանն եմ: Շնորհակալ եմ ձեր բարի մեկնաբանությունների, դրական էներգիայի համար:
Շնորհակալ եմ բժիշկներին: Հիմա եկեք կենտրոնանանք ֆուտբոլի վրա: Այս մրցաշրջանը խոստանում է անհավանական լինել»,- «twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է Ռոնալդոն և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



