Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգ քաղաքի քաղաքապետ Եվգենի Արապովը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քնչական կոմիտեի Twitter-ի պաշտոնական էջը։
Ենթադրվում է, որ քաղաքապետը մասնակից է եղել կոռուպցիոն գործարքին, որի համար օրերս ձերբակալվել էր նրա տեղակալ Գենադի Բորիսովը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արապովը Բորիսովի հետ միասին 600 000 ռուբլի չափով գումար է վերցրել կոմերցիոն ընկերության գլխավոր տնօրենից՝ շինարարական ոլորտում իրենց կողմից արտոնյալ պայմաններ ստանալու համար։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



