ԱՄՆ-ում արջը պատահաբար ներս է մտել խմիչքների խանութ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Բրիսոլ քաղաքում արջը ներխուժել է ալկոհոլային խմիչքների խանութ, գրում է lenta.ru-ն։ Հայտնի է, որ խանութի աշխատակիցները ներս չեն թողել կենդանուն, սակայն ուշագրավ այցի կադրերը ֆիքսվել են տեղի անվտանգության տեսախցիկի միջոցով։
Արջը թափառելիս է եղել մոտակա կայանատեղիում, երբ որոշել է ներս մտնել։ Նա անցել է խանութի ճակատային դռնով, սակայն այդ պահին աշխատակիցները նրան նկատել են ու հասցրել են փակել երկրորդ՝ ներսի դուռը։
Հետաքրքրական է, որ այդ ընթացքում խանութ հասցրել է մտնել հաճախորդ, ով անգամ չի նկատել արջին և տեղի ունեցածը գիտակցել է միայն ներսում հայտնվելուց հետո։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



