Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ Է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել Է երկրի հարավ-արեւմուտքի Կուտինոերաբու կղզում հրաբխի ուժգին ժայթքման հնարավորության մասին, որը կարող Է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց բնակության շրջաններում: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվաքանակի կտրուկ աճի վրա:
Վարչությունն այդ շրջանում վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել Է միանգամից մինչեւ չորրորդ, ինչը նշանակում Է «պատրաստվել տարհանման», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



