Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան մտադիր Է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր NTV հեռուստաալիքը:
«Թուրքիան ոչ միայն այն երկիրն Է, որը F-35 Է գնում, մենք նաեւ մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդեն ուսուցում են անցնում եւ սովորում են կառավարել այդ մեքենաները,-նշել Է նա:-Բայց եթե հարկ լինի, մենք կդիմենք իրավական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



