Արթիկում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին՝ ժամը 16:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկացի-Շիրակացի փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-131-ԿՈՒՆԳ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ե. Կ., ծնված 1997 թ.) կողաշրջվել է:
Փրկարարներն ավտոմեքենայի թափքից (ԿՈՒՆԳ) դուրս են բերել ուղևորներին՝ Ա. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Ա. Կ.-ին (ծնված 1997 թ.): 1-03 ծառայության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



