Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի):
Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



