Զեյնալյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին խնդրել է առավել հաճախ տեսակցել Կարեն Ղազարյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Զեյնալյանը Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կոմից ներկայացվում է որպես զինվորական:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



