Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս, որտեղ եղել են չգրանցված աշխատողներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: ]
Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը: Տարածքում հայտնաբերվել են փայտանյութեր, սղոցարան, փայտե արկղերի կիսաֆաբրիկատներ, այլ իրեր ու առարկաներ, որոնք օգտագործվել են արտադրամասում:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



