Ստամբուլի հայաբնակ Քնալը կղզում երեխայի առեւանգման փորձ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի Քնալը կղզում անհայտ անձիք փորձել են առեւանգել կղզում գործող ճամբարից տուն վերադարձող հայ երեխային։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, երեպան ճամբարից դուրս գալուց հետո հանդիպել է 3 տղամարդու, որոնք նրան ասել են, թե արի մեզ հետ եւ սպառնացել, եթե հրաժարվի։ Ճանապարհին երեխան հասցրել է սմարթ ժամացույցով դեպքի մասին տեղեկացնել ծնողին եւ փախչել։
Երեխայի ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել, որից հետո սկսել է 3 տղամարդկանց որոնումները։
Ճամբարի մոտ եւ հարեւանությամբ գտնվող եկեղեցու տեսախցիկների տեսագրություններում տղամարդիկ չեն երեւում։
Քնալը կղզու պլատֆորմի նախագահ Նուրհան Չեթինքայան նշել է, թե հավանաբար, այդ տղամարդկանց կղզում ապրող ինչճոր անձիք ուղղորդել են վախեցնել կղզում ապրող հայերին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



