Երևանի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում բախվել են մեքենաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 17-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցում գտնվող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի և «Mercedess E320» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



