Միգրացիոն հոսքերը կարող են դրականորեն ազդել ԵՄ-ի տնտեսության աճի վրա. եվրակոմիսար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄիգրացիոն հոսքերը դրական ազդեցություն կունենան Եվրամիության տնտեսության աճի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նոյեմբերի 5-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
«Միջնաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն Է սպասվում պայմանով, որ տեղերում ճիշտ քաղաքականություն կվարվի աշխատաշուկա մուտքը դյուրացնելու հարցում: Ընդհանուր առմամբ ԵՄ-ի համար կանխատեսվում Է տնտեսության ոչ մեծ աճ, բայց առանձին անդամ երկրներում այն կարող Է ավելի զգալի լինել»,-ասել Է նա:
Համադրելով թվերը՝ Մոսկովիսին նշել Է, որ մինչեւ 2017 թվականը գաղթականների հոսքերը ՀՆԱ-ն կարող են ավելացնել մինչեւ 0,03 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



