Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏղամարդն իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Օգոստոսի 17-ին, ժամը 15-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն իր ընկերոջ գործարանային համարով օդամղիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կպել է ձգանին և ստացել վնասվածք»,- ասված է հայտարարությունում:
Գործի առթիվ փորձաքննություններ են նշանակվել, նյութեր են նախապատրաստվում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



