Տուլայում ավտովթարից տուժածների բուժման և զոհվածների հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա կառավարությունը. armlur.am (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը: Այնուհետև Աբրահամյանը նշեց, որ այս հարցով ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի անդամներ` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գտնվում են Ռուսաստանում, հանդիպել են վնասվածք ունեցողներին, բժիշկներին, հետևում են իրավիճակին: Վարչապետը հայտնեց, որ երեկ քննարկում են ունեցել նախագահի հետ և որոշում կայացրել, որ բուժման, ինչպես նաև հուղարկավորության բոլոր ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 8, վիրավորվել` 43 ՀՀ քաղաքացի:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



