Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի դերակատարումն ոամրապնդելու հարցում»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



