Իրաքի Գերագույն դատարանը վավերացրել է մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Գերագույն դաշնային դատարանը վավերացրել է մայիսի 12-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրները:
Ինչպես հաղորդվում է, արդյունքների վավերացումից հետո մեկնարկում է 90-օրյա սահմանադրական ժամկետը, որի ընթացքում հաղթող կուսակցությունները պետք է կառավարություն կազմեն:
Իրաքի ընտրական գերագույն անկախ հանձնաժողովը հունիսի 24-ին որոշում էր կայացրել ընտրողների ձայների վերահաշվարկ իրականացնել այն ընտրատեղամասերում, որտեղ կեղծարարությունների վեաբերյալ բողոքներ են եղել: Ձայների վերահաշվարկի ընթացքին հետևել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, քաղաքական միավորումները և թեկնածուների ներկայացուցիչները:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



