Ինդոնեզիայում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Լոմբոկ հայտնի զբոսաշրջային կղզուց 124 կմ հեռավորությամբ ընկած հատվածում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, այս անգամ երկրաշարժի հզորությունը կազմել է 7.2 մագնիտուդ:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ ոչ մեծ խորությամբ՝ ընդամենը մեկ կմ: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է, որ ցունամիի առաջացման վտանգ չկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին` ավելի վաղ, Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



