Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքագետ. «Եղել են և՛ սայթաքումներ, և՛ ձեռքբերումներ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, կառավարության գործունեության 100 օր, հանրահավաք: Քանի որ «Փաստ» օրաթերթն այս ընթացքում գտնվում էր արձակուրդում` քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրուցել ենք վերջին տասը օրերի կարևոր իրադարձությունների շուրջ ու փորձել ամփոփել դրանք:

Քաղաքագետի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանն այնպիսի քաղաքական վարքի ու անձնական մոտեցումների տեր գործիչ չէ, որ իրեն վերադարձնեն կամ չվերադարձնեն քաղաքականություն. «Իրեն որևէ մեկը չվերադարձրեց, ինքն ուներ ամբիցիաներ և, առիթից օգտվելով, հավանաբար կփորձի իրացնել դրանք: Մարտի 1–ի գործընթացն ընդամենը ակտիվացրեց նրա հանրային դիրքավորումը` սեփական թիմ ստեղծելու, իշխանության ձգտելու հավակնությունները իրացնելու տեսանկյունից: Ռ. Քոչարյանի վերադարձի հետ կապված չհրապարակված տեղեկատվություն կար դեռ, այսպես կոչված, հեղափոխության առաջնային փուլերում. չէր բացառվում, որ նա կարող է վերադառնալ: Իսկ նրա հետ կապված այդպիսի «չի բացառվում»–ներ Հայաստանի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ անգամներ են եղել»,–ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով կառավարության պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված հանրահավաքին ու այն հանգամանքին, որ հարթակում միայն ՔՊ նախարարներն էին` Ալեն Ղևոնդյանը նշեց, որ պետք է նախ հստակեցնել մի քանի կատեգորիա:

«Որոշ ժամանակ առաջ կոալիցիոն կառավարության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին, և նա հստակ ֆիքսեց իրավիճակը` ասելով, որ կոալիցիոն կառավարոթյուն գոյություն չունի, կա ազգային համերաշխության կառավարություն: Այսինքն` կա դոմինանտ ուժ` ՔՊ–ն, ի դեմս Փաշինյանի, որին հեղափոխության օրերից միացել են «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ–ն, նաև «ԵԼՔ»–ի դաշնակիցները: Այսինքն՝ հեղափոխության միանալ–չմիանալը այդ կուսակցությունների որոշելիքն է եղել և շարունակում է մնալ: Նրանք կարող են գնալ իրենց ճանապարհով, եթե քաղաքական առումով նպատակահարմար կգտնեն: Այսինքն՝ պետք է ֆիքսել, որ կոալիցիոն կառավարություն չկա: Երկրորդ` հաշվետվություն ասվածի մեր ֆորմալ ընկալումը տարբերվում է նրանից, ինչը մենք տեսանք: Եվ դա շատ տրամաբանական է, որովհետև Նիկոլ Փաշինյանին գործնականում ոչ թե ընտրությունները կամ կուսակցությունների ու դաշինքների ընդհանուր գործունեության լայն ֆորմատն է բերել իշխանության, այլ հրապարակում հավաքված քաղաքացիները: Հետևաբար` հաշվետվություն ներկայացրեց հենց նրանց»,– ասաց նա` հավելելով, որ եթե հարթակում կանգնած լինեին այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, կարող էր ինչ–որ դիսբալանս տեղի ունենալ: Սակայն, մյուս կողմից, կառավարությունը նաև մյուս նախարարներն են, ուստի գործունեության հաշվետվությունը պետք է համապարփակ ու լիարժեք լիներ: «Ընդհանուր առմամբ` հաշվետվություն ասվածը որոշակի վերապահումով կարելի է ասել: Այն ավելի շատ ընդհանուր ոլորտային ելույթների, մեսիջների ու հրապարակախոսական պատասխանների ամբողջություն էր: Ընդհանուր առմամբ` մոտեցումների մի մասը նոր էին: Մի կողմից, դրանք բավական դրական էին, մյուս կողմից` նաև ռիսկային, ինչն օբյեկտիվ է, որովհետև 100 օրում հնարավոր չէ լիովին պատկերացնել պետություն կոչված ապարատը, պետական քաղաքականություն կոչված համակարգը: Ռիսկային հայտարարությունների պատճառն, ըստ իս, անփորձությունն ու կոորդինացիայի պակասն է, ինչը ևս տրաբանական է: Կոորդինացիայի պակաս ասելով` նկատի ունեմ նաև այն տեքստերը, մոտեցումները, որոնք հնչեցնում են տարբեր նախարարներ ու մարմիններ. դրանք երբեմն իրենց բովանդակության առումով միանման չեն, չեն վերաբերում իրենց պատասխանատվության ոլորտներին, ու տարբեր մեկնաբանությունների առիթ են դառնում, ինչը ռիսկային է: Պետության չինովնիկները չեն կարող լինել իշխանություն ու միևնույն հարցի վերաբերյալ հանրային հարթակներում միմյանցից տարբերվող մոտեցումներ ունենալ: Բնականաբար` եղել են նաև սայթաքումներ, ունեցել են ձեռքբերումներ, սակայն պետք է շատ հաշվենկատ ու զգույշ լինել, քանի որ յուրաքանչյուր հարցում պետք է հստակ և լիարժեք ապահովել օրենքի տառն ու ոգին: Ենթադրում եմ` հեղափոխության հռչակած մոտեցումներից մեկն էլ իրավական ու իրապես օրենքով կառավարվող պետության կայացումն է. եթե փորձեն շեղվել, ապա կարժեզրկվի այդ գործընթացի ամբողջ բովանդակությունը, տրամաբանությունը: Ետ քայլ կարվի: Այնպես որ` հանրահավաքն ավելի շատ երկխոսություն էր իրենց իշխանության բերած քաղաքացիների հետ, և դա իրավիճակին համահունչ, ադեկվատ ու կանխատեսելի սցենար էր»,–ասաց նա: Ալեն Ղևոնդյանի խոսքով` բարդ է գնահատել կառավարության գործունեության 100 օրը: «Գնահատական տալը բավականին բարդ է այն իմաստով, որ գնահատական տալիս են սովորաբար համեմատության մեջ: Բացի այդ` Փաշինյանի կառավարության արդյունավետության գործակիցը դժվար է հստակ տարանջատել նախորդ` Կարեն Կարապետյանի կառավարության արդյունավետության գործակցից: Երրորդ` մի շարք նախագծեր մեկնարկել էին դեռ նախկին կառավարության ժամանակ, այս կառավարության ժամանակ ավել կամ պակաս հաջողությամբ շարունակվել են, կամ, միգուցե, բեկանվել: Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվել են միայն ուրվագծային հայտարարություններ, որոնք բանակցային գործընթացի բացակայության պարագայում գնահատելը անիմաստ է: Այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ բավականին դժվար է միանշանակ գնահատական տալ:

Ընդհանուր առմամբ` անգամ տարեվերջին է դժվար լինելու, որովհետև տարվա կտրվածքով իշխանափոխությունն անորոշ սահմաններ է դրել կառավարման արդյունավետության տարբերակման հետ կապված, քանի որ պարզ չի լինելու, թե ում աշխատանքի արդյունքն էր ավելի լավ, կամ ավելի վատ: Բայց հատկապես գանձագողության ու ապօրինի հարստացման դեպքերի վերհանման հարցում «նորերը» այս պահի դրությամբ հաջողել են, ու դա գնահատելի է ժողովրդի կողմից ու պետության շահերի առումով»,–ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` հեղափոխությունից հետո ավելի շատ կա հոգևոր վերածննդի, ներքին հոգեբանական բավարարվածության ինչ–որ վիճակ, որը պետք է արտաքին քաղաքական հաջողություններով ու տնտեսական ցուցանիշներով ամրապնդել. «Տնտեսականի մասով պետք է հնչեցվեն հստակ, իրատեսական, օբյեկտիվ ճանապարհով վերհանված թվեր, որոնք հիմք ընդունելով էլ պետք է գնահատականներ տրվեն «նորերին»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը