ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկության վերաբերյալ հաղորդագրություն չտարածելու հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



