Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակակոռուպցիոն ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«2018 թվականին հաստատված (Փարիզ) Հայաստանի վերաբերյալ հակակոռուպցիոն զեկույցով արձանագրված է, որ այս փուլում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանին ներկայացված բոլոր 21 հանձնարարականները կատարված են»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարի խոսքով` «Ազդարարման մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների համաձայն ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



