Պետից տեղակալ դարձած պաշտոնյան հայտարարագրել է բնակարան և «INFINITI GX4». «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կազմ–վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Արսեն Մնացականյանը, ով հուլիսի 19–ին է նշանակվել այս պաշտոնում, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «INFINITI GX4» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 20 հազար ամերիկյան դոլար և 2 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ: Ի դեպ, պաշտոնյայի տարեկան հայտարարագրի համաձայն էլ` տարեսկզբին նա ունեցել էր 4 միլիոն դրամ ու 20 հազար դոլար: Նրա եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 24 հազար դրամ:
Նշենք, որ Մնացականյանը մինչ այս նշանակումը զբաղեցրել է քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետի պաշտոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



