Մոզամբիկում հարկեր են սահմանում լրագրողների համար. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոզամբիկում օգոստոսի 22-ից սկսած նոր կանոններ են ուժի մեջ մտնում, որոնցով գործնականում հարկեր են սահմանվելու լրագրության համար:
Ինչպես գրում է КоммерсантЪ-ը, արտասահմանցի լրագրողները պետք է 2500 դոլար վճարեն հավատարմագրման և այդ երկիր կատարելիք մեկանգամյա ուղևորության համար կամ 8300 դոլար՝ երկրում աշխատելու համար:
Տեղի լրագրողներն էլ լրագրողական նյութեր հրապարակելու համար ստիպված կլինեն տարեկան 500 դոլար վճարել: Իսկ տեղի այն լրագրողները, որոնք աշխատում են արտասահմանյան լրատվամիջոցների համար, կպարտավորվեն պետությանը 3500 դոլար վճարել մեկ տարվա հավատարմագրության համար:
Նոր հարկեր կգանձվեն նաև լրատվամիջոցներից: Մոզամբիկյան հրատարակչությունները պարտավոր կլինեն տարեկան 34 500 – 69 000 դոլար վճարել, իսկ ազգային ռադիոկայանները՝ շուրջ 35 000 դոլար
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



