Կառավարությունում այլևս միայն միլիոնատերեր չեն. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռևս փոքր–ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք:
Նրանց շարքերում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի՝ նրան է պատկանում մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հունիսի 11–ին, նա ունեցել է 954 հազար դրամ դրամական միջոցներ և 887 հազար դրամ եկամուտ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



