Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադառնալու հարցով աշխատանքային խումբ ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Նիկոլայ Բուրցևը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջգերատեսչային խումբ ստեղծել սիրիացի ներգաղթյալների՝ հայրենիք վերադառնալու ընթացակարգի մշակման համար:
«Ռուսական կողմն առաջարկ է ստացել տեղահանված անձանց և փախստականների՝ Սիրիա վերադառնալու վերաբերյալ բոլոր տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով երկկողմ միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին», - Russia Today-ը մեջբերում է Բուրցևին:
Նշվում է, որ Թուրքիան աջակցում է այս հարցով միջազգային մակարդակով համագործակցության կարգավորմանը, որն, ըստ թուրքական կողմի, պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների հետ համակարգմամբ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



