Քաղաքացին աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի փրկարար ծառայությունից օգոստոսի 22-ին ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ Գավառի Զոհված Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը 21:00-ի սահմաններում անձը սպանելու դիտավորությամբ աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և նրան թողելով անգիտակից ու անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: 81-ամյա կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Սպանության փորձ կատարողի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



