Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել՝ մոտեցող ծովամրրիկի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել խաղաղօվկիանոսյան Հավայներ նահանգում: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տանը, ամերիկացի առաջնորդի այս որոշումը պայմանավորված է «Լեյն» ծովամրրիկի մոտեցմամբ:
Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա դաշնային օգնություն հատկացնել նահանգին՝ փոթորիկի հետևանքների դեմ պայքարելու համար: Այդ ջանքերի համակարգմամբ կզբաղվի Արտակարգ իրավիճակների հարցերով դաշնային գործակալությունը (FEMA):
Հզոր փոթորիկը գնահատվել է վտանգավորության 4-րդ աստիճանով: Այն Հավայան կղզիներին մոտենում է հարավից, քամու արագությունը կազմում է 210 կմ/ժամ:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



