28-ամյա քաղաքացին ածելիով վնասել է դաստակները. նա հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են դաստակները վնասված Ս. Ս.-ին (1990թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Ս. Ս.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



