Բուհերը՝ դասախոսներին կրճատելու խնդրի առջև. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաև փակման վտանգի առջև, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը:
Արդյունքում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մի շարք բուհեր կանգնել են ոչ միայն ֆինանսական, այլև ըստ այդմ՝ դասաժամերի կրճատման խնդրի առջև, ինչի պատճառով բուհում դասավանդող կադրերի կրճատման խնդիրներ կարող են ի հայտ գալ: Ստացվում է, որ ուսանողների թվի կրճատման պատճառով շատ դասախոսներ պարզապես դուրս կմնան հաստիքացուցակներից, ինչն էլ իր հերթին նոր դժգոհությունների ալիք կբարձրացնի, ինչը մեղմելու ելքեր այս պահին գրեթե չեն նշմարվում:
Ավելին, մեր տվյալներով, այս օրերին բուհերի ուսումնական մասերն ու դեկանատներն ուղղակի քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված: Շատերը դեռևս չգիտեն՝ կշարունակե՞ն դասավանդել, թե՞ դուրս կմնան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում