«Տաթև» ՀԷԿ-ին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 24-ին, ժամը 14:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են մոտ 15 հա բուսածածկույթ, խաղողի 40 թուփ և այգում քարե շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 21 քմ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



