Գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ մի քաղաքացու տվյալներով վարորդական վկայական ու գումար:
Ըստ Գուրգեն Ա.-ի հայտարարության՝ դրամապանակը նույն օրը գողացել էր թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի գրպանից: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



