Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հայտարարությունից:
Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։
Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։
Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը:
Հիշեցնենք նաև, որ երեկ հայտնի է դարձել «Դաշնակցության» կարգախոսը՝ «Միասին` հանուն Երևանի»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



