Արայիկ Հարությունյանը Վայոց ձորի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության ողջ տարածքում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ յուրաքանչյուր օր մասնակից դարձնելով տվյալ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Հայտնում են նաև, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, օրվա առաջին կեսին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում, որտեղ ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները։
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ուստարվա նախապատրաստական աշխատանքների ու Վայոց Ձորի մարզի կրթության ոլորտի խնդիրների շուրջ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



